Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Ասում են...

Ասում են...
03.06.2016 | 02:24

...թե հայաստանյան քաղաքական փորձագետների առավել դիտողունակ մասը չի բացառում, որ Սամվել Բաբայանը Ռուսաստանում գտնվելու տարիներին ոչ միայն շփման մեջ եղած լինի ռուս բարձրաստիճան զինվորականների, գեներալիտետի հետ, այլև աշխատած լինի նրանց հետ՝ առանձնապես չերևացող «պայմաններով»:

«Ռուսաստանը հենց այնպես բաց չէր թողնի Սամվելին, Սամվելն իրոք ռազմական արվեստի գիտակ է: Ի դեպ, եթե ուշադիր նայեք նրա ճակատին այս վերջին հարցազրույցի ժամանակ, կզգաք, որ նա ֆուրաժկա է հաստատ կրել, գիծը մնում է ճակատին. նման գիծ առաջանուն է, երբ երկար ժամանակ զինվորական գլխարկ ես կրում»,- ժպիտով ասաց հայաստանյան ամենատեղեկացված մարդկանցից մեկը մեզ հետ զրույցում:

Դիտվել է՝ 7832

Մեկնաբանություններ